ԱԱրսեն Մկրտչյան

Կամո Հովհաննիսյանը հեռանում է «Ժետիսուից»

Կամո Հովհաննիսյանը հեռանում է «Ժետիսուից»

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող Կամո Հովհաննիսյանը հեռանում է ղազախական «Ժետիսուից»:

«Շնորհակալություն «Ժետիսու» ՖԱ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին մրցաշրջանի համար: Հաճելի էր խաղալ այսպիսի թիմում, այսպիսի թիմակիցների հետ: Ցանկանում եմ հետագա հաջողություններ, շատ հաղթանակներ և նորանոր նպատակների իրականացում»,- Instagram-ի էջում գրել է հայ ֆուտբոլիստը:

Կ.Հովհաննիսյանը «Ժետիսուում» հանդես էր գալիս 2018 թվականի մարտից:
Ղազախստանի ավարտված առաջնությունում «Ժետիսուն» զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Անցկացրած 26 խաղում Կամոն 5 գոլ է խփել, կատարել 3 գոլային փոխանցում:

Կամո Հովհաննիսյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Հունաստանի և Իտալիայի հետ առաջիկա հանդիպումներին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում