ԼԼուսինե Մուրադյան

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով

Երևան քաղաքում փետրվարի 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-10-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում փետրվարի 5-ի ցերեկը, 6-ին սպավում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-10-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում՝ սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, փետրվարի 7-10-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-9-ը աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում