Արարատի մարզի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի

Արարատի մարզի պարեկները Վեդիում ձերբակալել են ոչ սթափ և տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված վարորդի

Փետրվարի 3-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Վեդի քաղաքի Արարատյան փողոցում ծառայություն իրականացնելիս Արարատի մարզի պարեկները տեխզննում չունենալու հիմքով կանգնեցրել են «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա։

 

Պարզվել է նաև, որ Վեդի քաղաքի բնակիչ 29-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում է, ինչպես նաև զրկված է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Նա պարեկներին է ներկայացրել ծխախոտի տուփ, որի մեջ կար մոխրացած հետքերով կաթուցիչ և սպիտակ բյուրեղանման զանգվածով տոպրակ։

 

Վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին, մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք։

 
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©