ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը ստորագրել է շաթդաունը դադարեցնող կառավարության ֆինանսավորման օրինագիծը

Թրամփը ստորագրել է շաթդաունը դադարեցնող կառավարության ֆինանսավորման օրինագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը, որը վերջ է դնում հունվարի 31-ին սկսված դաշնային կառույցների աշխատանքի մասնակի շաթդաունին։

Ավելի վաղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկել էր կառավարության ֆինանսավորման մասին օրինագծի օգտին՝ 217 կողմ և 214 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Սենատի դեմոկրատներն ու հանրապետականները համաձայնության են եկել ծախսերի մասին հինգ օրինագծերի փաթեթի շուրջ, սակայն բացառել են վեցերորդը, որը վերաբերում է ներքին անվտանգության նախարարության ամբողջական ֆինանսավորմանը: Դրա փոխարեն սենատորները համաձայնել են գործակալությանը ժամանակավորապես ֆինանսավորել երկու շաբաթով, որպեսզի օրենսդիրները ժամանակ ունենան լուծելու իրենց տարաձայնությունները այդ հարցի շուրջ: Դա կապահովի, որ նախարարության ֆինանսավորումն ուժի մեջ մնա մինչև փետրվարի 13-ը: Եթե Կոնգրեսի անդամները չկարողանան համաձայնության գալ մինչև այդ ժամկետը, ԱՄՆ-ն կբախվի ևս մեկ՝ սահմանափակ, մասնակի շաթդաունի։

Օրինագծերի փաթեթը, որը հաստատվել է Սենատում, ապա Ներկայացուցիչների պալատում, ներառում է պատերազմի, առողջապահության և մարդկային ծառայությունների, ֆինանսների նախարարությունների, դաշնային դատական ​​համակարգի և այլ գործակալությունների ֆինանսավորումը մինչև 2026 թվականի սեպտեմբերի 30-ը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում