ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանն ու Իսրայելը կգործակցեն արհեստական բանականության ոլորտում

Ադրբեջանն ու Իսրայելը կգործակցեն արհեստական բանականության ոլորտում

Ադրբեջանն ու Իսրայելը համաձայնել են համագործակցել գերհամակարգիչների մշակման ոլորտում՝ արհեստական ​​բանականության վերաբերյալ հուշագրի շրջանակներում` հայտնում են իսրայելական և ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ադրբեջանում Իսրայելի դեսպանատնից հայտնել են, որ փաստաթուղթը նախատեսում է նաև համատեղ աշխատանք քաղաքացիական արհեստական բանականության հավելվածների ուղղությամբ, կադրերի պատրաստում և գիտական հետազոտությունների անցկացում:

Իսրայելի դեսպան Ռոնեն Կրաուսը նշել է, որ համաձայնագիրը արտացոլում է Բաքվի և Թել Ավիվի միջև տեխնոլոգիական և ռազմավարական կապերի ամրապնդումը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում