ԷԷմմա Վարդանյան

Երևանում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Երևանում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փետրվարի 4-ին՝ ժամը 02։17-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan», «Toyota», «VAZ» և կայանած «Lexus» մակնիշների ավտոմեքենաները․ ինչի հետևանքով երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում