ԱԱննա Զախարյան

Քննարկվել են ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը

Քննարկվել են ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ ԵՆԲ ստորաբաժանման ղեկավար Մատեո Ռիվիլինիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Քննարկվել են ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, և այդ համատեքստում փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում ԵՆԲ մասնակցության համար: Կարևորվել է նաև ԵՆԲ համագործակցությունը տնտեսության զարգացման ուղղությամբ ծրագրերի և հատկապես մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերի իրականացումը Հայաստանում, որը նպաստում է երկրում ԵՄ լավագույն փորձի և բիզնես մշակույթի ներդրմանը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող աշխատանքներին և Խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը: Երկուստեք կարևորվել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ 2025 թվականին Լյուքսեմբուրգ կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները և դրանց ուղղությամբ արձանագրված հաջողությունները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում