ԳԳոհար Սիմոնյան

Նաիրա Զոհրաբյանը և Գարեգին Բ-ն քննարկել են Հայ եկեղեցու պատմության դասավանդման խնդիրը

Նաիրա Զոհրաբյանը և Գարեգին Բ-ն քննարկել են Հայ եկեղեցու պատմության դասավանդման խնդիրը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն քննարկել են Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասավանդման հետ կապված վերջին զարգացումները: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը:

«Քիչ առաջ Մայր Աթոռում հանդիպում ունեցա Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ։ Զրուցեցինք նաև Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումից։ Կարևոր հանդիպում էր»,- ասվում է գրառման մեջ։

Վերջին օրերին հայտնի դարձավ, որ առաջարկվում է դպրոցական ծրագրերից հանել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը: Առաջարկին կողմ է արտահայտվել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ պետք է դասավանդել «Հայ ժողովրդի միասնական պատմություն»:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն էլ մտադիր է օրինագիծ ներկայացնել՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարակները ոչ մասնագիտական ֆակուլտետների պարտադիր ուսուցման ուսումնական ծրագրերից հանելու վերաբերյալ, ինչի առիթով Երևանում ընթանում են բողոքի ակցիաներ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում