Գվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդի

Գվարդիայի ծառայողները կողոպուտի կասկածանքով ձերբակալել են երկու երիտասարդի

Հունվարի 31-ին՝ ժամը 14:40-ին, Հանրապետության հրապարակում, Ոստիկանության գվարդիայի ծառայողներին փողոցային երաժիշտ ներկայացած մի տղամարդ մատնացույց անելով երկու վազող երիտասարդի՝ հայտնել է, որ նրանք իր պայուսակից բացահայտ հափշտակել են գումար։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

 

Գվարդիայի ծառայողները երիտասարդներին հետապնդել են, բռնել Տիգրան Մեծի պողոտայում, կողոպուտի կասկածանքով ձերբակալել ու ներկայացրել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։
 
18-ամյա երիտասարդներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
 
Հանգամանքները պարզվում են։
logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©