ԳԳոհար Սիմոնյան

Պարոնյան թատրոնի «Թակարդ Ստալինի համար» ներկայացումը՝ Ռումինիայի փառատոնում

Պարոնյան թատրոնի «Թակարդ Ստալինի համար» ներկայացումը՝ Ռումինիայի փառատոնում

Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը, վրաց դրամատուրգ Լաշա Բուղաձեի «Թակարդ Ստալինի համար»  ներկայացմամբ մասնակցել է Ռումինիայի Պիտեշտ քաղաքում նոյեմբերի 1-10 անցկացվող «Ստուդիան եւ նոր ձեւերը» խորագրով միջազգային թատերական փառատոնին: Այն անցկացվում է Պիտեշտի Ալեքսանդրու Դավիլայի անվան ազգային թատրոնում: Հակոբ Ղազանչյանի բեմադրությունը արժանացել է հանդիսատեսի,թատերագետների և մամուլի  բարձր գնահատականին:

Հ. Պարոնյանի անվ. թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը նշեց, որ ռումինական թատրոնի հետ համագործակցությունը սկիզբ է առել երկու տարի առաջ, երբ Կրայովա քաղաքի ազգային թատրոնում Հակոբ Ղազանչյանը բեմադրել է Արիստոֆանեսի «Ամպեր» կատակերգությունը:Ռեժիսորը հույս հայտնեց,որ համագործակցությունը շարունակական բնույթ կունենա:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում