ԱԱրամ Մարանդյան

Ալիևը Փեզեշքիանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ

Ալիևը Փեզեշքիանի հետ զրույցում մտահոգություն է հայտնել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ

Ադրեբջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Պեզեշքիանի հետ։

Նա մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով Բաքվի պատրաստակամությունը նպաստելու լարվածության նվազեցմանը և շեշտելով, որ Ադրբեջանը  կողմ է նման հարցերի լուծմանը բանակցությունների և փոխըմբռնման միջոցով։

Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ալիևին։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների տարբեր ասպեկտների, ինչպես նաև հետագա համատեղ քայլերի շուրջ․ ձեռք է բերվել պայմանավորվածություն շարունակել շփումները։

Հիշեցնենք՝ Իրանի մի քանի քաղաքներում հունվարի 31-ին պայթյուններ են տեղի ունեցել։ Պետական հեռուստատեսության տվյալներով՝ Մոալլեմ բուլվարի շրջանի ութհարկանի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզվել են երկու հարկ, վնասվել են մի քանի ավտոմեքենաներ և խանութներ։ Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։ Mehr գործակալությունը նաև հայտնել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքում բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի մասին։ Չհաստատված տվյալներով՝ զոհվել է չորս մարդ։ Քաղաքային հրշեջ-փրկարարական ծառայության ղեկավարը հայտարարել է, որ միջադեպի պատճառը գազի արտահոսքն է եղել։

Իսրայելական պաշտոնյաները հայտարարել են, որ Իսրայելը որևէ առնչություն չունի Իրանում տեղի ունեցած պայթյունների հետ, հաղորդում է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը։ Ինչպես հաղորդվել էր պայթյուններից մի քանի ժամ առաջ, Իրանի զինված ուժերը՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին, բերվել են «լիակատար պաշտպանական և մարտական պատրաստության» վիճակի։ 

«Եթե թշնամին սխալ քայլ անի, դա անկասկած կվտանգի իր սեփական անվտանգությունը, տարածաշրջանի անվտանգությունը և սիոնիստական ռեժիմի անվտանգությունը»,-հայտարարել է ցամաքային զորքերի հրամանատար Ամիր Հաթամին։

Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածությունը սրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հայտարարություններից հետո։ Հունվարի 30-ին նա սպառնացել է նոր ռազմական հարվածներով, եթե Իրանը հրաժարվի իր միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագիր կնքելուց․ «Եթե գործարք չլինի, կտեսնենք՝ ինչ կլինի»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում