Գործադիրի ղեկավարն ու կառավարության անդամները կաջակցեն նախկին զինծառայողի բուժմանը

Գործադիրի ղեկավարն ու կառավարության անդամները կաջակցեն նախկին զինծառայողի բուժմանը

Գործադիրի նիստն անցել է հագեցած օրակարգով: Մեկ ամսով հետաձգվել է դրոշմապիտակավորման պահանջը օծանելիքի, վիտամինների, դեղերի վաճառքով զբաղվող տնտեսվարողների համար: Որոշվել է մայիսին ինքնահոս սելավաջրերը այգետերերին տրամադրել անվճար:

Անդրադառնալով վերջին շրջանում մամուլում եւ համացանցում շրջանառվող՝ 4 տարի առաջ ողնաշարի վիրավորում ստացած զինվորին օգնություն ցուցաբերելու հարցին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ տեղյակ է խնդրին: Գործադիրի ղեկավարը նախարարների հետ կաջակցի հակառակորդի գնդակից վիրավորված Գեւորգ Եղիազարյանին ՊՆ ֆինանսական աջակցությամբ արտասահմանում սկսած բուժումը շարունակելու հարցում: 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում