ՇՇողիկ Գալստյան

ՄԻՊ-ը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները

ՄԻՊ-ը Շվեյցարիայի դեսպանին է ներկայացրել կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սթեֆանո Լազզարոտտոյին: 

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում մարդու իրավունքների վիճակը, Պաշտպանի գործունեությունը և աշխատանքի ուղղությունները:

Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, խոշտանգումների կանխարգելման ոլորտում կատարվող աշխատանքները, հանրային իրազեկվածության բարձրացման ուղղությամբ տարվող համակարգային քայլերը, ինչպես նաև՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:

Քննարկման ժամանակ ներկայացվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող ներառական կրթության խրախուսմանն ուղղված իրազեկման արշավը:

Դեսպան Սթեֆանո Լազզարոտտոն բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի դերը  Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, ինչպես նաև՝ մարդու իրավունքների պաշտպանության գործընթացներում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում