ԷԷմմա Վարդանյան

Աղավնատուն գյուղում ավտոմեքենա է այրվել

Աղավնատուն գյուղում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 28-ին` ժամը 22։58-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղի վերջնամասում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:20-ին, մարվել՝ 23:30-ին:  Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան․ տուժածներ չկան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում