ՎՎարդան Հովսեփյան

Քննարկվել են մարզերի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

Քննարկվել են  մարզերի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությունում զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել   աշխատանքային հանդիպում, որի ժամանակ ներկայացվել են մարզերի զբոսաշրջության զարգացմանն ուղղված ծրագրերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպման սկզբում նախարար Պապիկյանը, ողջունելով զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությունը, առաջարկել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվող զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրում մարզային նախագծերն ընդգրկելիս  հաշվի առնել  ոլորտային բազմազանությունը և տարածքային համաչափ զարգացման սկզբունքը, ինչը կխթանի ինչպես տուրիստական ներհոսքին  տարբեր մարզեր, այնպես էլ  տարածաշրջանների տնտեսական զարգացմանը:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը  շնորհակալություն  է հայտնել հանդիպման համար՝ այն համարելով կոմիտեի և մարզերի միջև համագործակցության մեկնարկի  լավ հնարավորություն:

Մարզպետարանների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց մարզերում զբոսաշրջային առումով գրավիչ  թիրախային համայնքները, զբոսաշրջային ուղղությունների և ենթակառուցվածքների զարգացման  առաջարկները: Պայմանավորվածություն է  ձեռք  բերվել՝ առաջարկվող նախագծային փաթեթներն ուսումնասիրելու և դրանք ըստ նպատակահարմարության ծրագրում ընդգրկելու վերաբերյալ: 

«Հիշեցնենք, որ մարզպետների հետ խորհրդակցության ժամանակ զբոսաշրջության կոմիտեի նախագահի կողմից  մարզպետներին էր ներկայացվել ՀԲ-ի Մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, ինչի առնչությամբ նախարար Պապիկյանը հանձնարարել էր մարզպետներին ներկայացնել մրցունակ զբոսաշրջային նախագծեր՝ ծրագրում ընդգրկելու նպատակով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում