Հուսամ՝ խաղաղության պայմաններում հնարավորություն կունենանք հարևան երկրի հետ իրականացնել անտառպատման աշխատանքներ սահմանամերձ հատվածներում. ՇՄ նախարար

Հուսամ՝ խաղաղության պայմաններում հնարավորություն կունենանք հարևան երկրի հետ իրականացնել անտառպատման աշխատանքներ սահմանամերձ հատվածներում. ՇՄ նախարար

Բնապահպանական խնդիրները եղել են, կան և կլինեն առաջնային խնդիր Կառավարության և ՇՄՆ-ի համար, սակայն ուզում եմ հաշվի առնենք, որ կա շատ ավելի կարևոր օրակարգ հարապետությունում, այն է՝ խաղաղության օրակարգը: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե COP17-ի շրջանակում նախատեսվո՞ւմ է բարձրաձայնել սահմանամերձ գոտում գտնվող Շիկահողի արգելոցի խնդրահարույց հատվածների մասին:  

«Խաղաղության օրակարգի տեսակետից հարցին պատասխանելով՝ կասեմ հետևյալը, որ երբ ավարտվեն սահմանազատման հանձնաժողովի աշխատանքները, և սահմանազատում իրականացված կլինի առնվազն տվյալ հատվածում, մենք առնվազն հնարավորություն կունենանք ամբողջական պատկերը վեր հանել քննարկումներ կազմակերպելու համար:

Հուսամ՝ արդեն խաղաղության պայմաններում մենք հնարավորություն կունենանք հարևան երկրի հետ իրականացնել անտառպատման աշխատանքներ հենց սահմանամերձ հատվածներում»,- ասաց նա:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©