ԷԷլեն Պետրոսյան

Ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայի տներից մեկի տանիքում․ ՆԳՆ

Ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իսակովի պողոտայի տներից մեկի տանիքում․ ՆԳՆ

Հունվարի 23-ին, ժամը 22:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայի տներից մեկի տանիքում։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայում գտնվող կահույքի պարագաների խանութի 2-րդ հարկում՝ պահեստային հատվածում (ընդհանուր 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:55-ին, մարվել՝ հունվարի 24-ին, ժամը 00:28-ին: Այրվել են արկղերով պահեստավորած կահույքի պարագաներ (մոտ 150 քմ):

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում