Խոսող կոթողներ. Ցեղասպանությանը նվիրված հուշարձաններ

Խոսող կոթողներ. Ցեղասպանությանը նվիրված հուշարձաններ

Հայոց Ցեղասպանության 50-րդ տարելիցի առթիվ աշխարհի տարբեր անկյուններում բացվեցին զոհերի հիշատակը հավերժացնող բազմաթիվ հուշարձաններ: Դրանց թիվը տարիների ընթացքում ավելացավ: Այսօր 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին հիշեցնող  խաչքարերի, հուշարձանների ու հուշակոթողների թիվը հասնում է մի քանի հարյուրի:

Արտասահմանում բացված  առաջին կոթողներից մեկը կառուցվել է Լիբանանի Բիկֆայա քաղաքում՝ բլրի վրա: Աբստրակտ ոճի բրոնզաձույլ  հուշարձանը պատկերում է ձեռքերը դեպի երկինք պարզած կնոջ:  Ամեն տարի ապրիլի 24-ին հենց այս հուշարձանի մոտ են հավաքվում Լիբանանի հայերը:

Կնոջ կերպարով է կերտված նաև Կիպրոսի Լարնակա քաղաքի հուշարձանը: Հենքի գրանիտե չորս հուշատախտակների վրա հունարեն, հայերեն, անգլերեն և թուրքերեն մակագրված է. «Այս հուշարձանը վեր է խոյանում այն վայրում, որտեղ 1915-ի ցեղասպանության կոտորածներից մազապուրծ հազարավոր հայեր առաջին անգամ ոտք դրեցին»:

Մանրամասները՝ տեսանյութում 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում