Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է

Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր արտահերթ նիստ է հրավիրվել, որի օրակարգում մեկ հարց է՝ ««Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը  (առաջին ընթերցում, երկրորդ ընթերցում):

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնեց՝ արտահերթ նիստը նախաձեռնող պատգամավորները ներկայացրել են Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկվում է նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամի ընթացքում: 

«Այս որոշման նախագիծը նախ՝ պետք է քննարկենք, այնուհետև քվեարկենք»,- հայտնեց Սիմոնյանը:

Որոշման նախագիծը ներկայացրեց արտահերթ նիստը նախաձեռնող պատգամավորների ներկայացուցիչ Արուսյակ Ջուլհակյանը:

«Դիտորդական առաքելությունները ընտրական գործընթացում ներգրավվում են որպես հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտներ, որոնց հիմնական առաքելությունն է ընտրական գործընթացի անկախ, օբյեկտիվ և անաչառ գնահատումը: 

Այդ նպատակի իրագործումը հնարավոր է միայն այն պայմաններում, երբ դիտորդական առաքելությունները և դիտորդները գործում են քաղաքականապես չեզոք և անաչառ: Գործող ՀՀ ընտրական օրենսգիրքը չի սահմանում բավարար և արդյունավետ իրավական մեխանիզմներ դիտորդական առաքելությունների և դիտորդների կողմից քաղաքական չեզոքության և անկողմնակալության պարտականության պատշաճ կատարման վերահսկումը և ապահովումը երաշխավորելու համար»,- հայտնեց Ջուլհակյանը:

Նրա խոսքով՝ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը միտված է նշված բացի շտկմանը, ընտրական գործընթացների նկատմամբ չեզոքության, թափանցիկության և իրավական կանխատեսելիության ամրապնդմանը:

Ջուլհակյանն ընդգծեց՝ նախագծի ընդունումը հրատապ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջիկայում մեզ սպասում են ընտրական գործընթացներ, և դրանց նկատմամբ հանրային և միջազգային ուշադրության բարձր մակարդակ կա:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©