ԼԼիլիթ Ասատրյան

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը Հայաստանում

Վահագն Խաչատուրյանը և «Կոկա-կոլայի» գործադիր տնօրենը քննարկել են գործընկերության խորացումը Հայաստանում

Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ընկերության գործադիր տնօրեն Զորան Բոգդանովիչի հետ։

Հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել «Կոկա-կոլա» ընկերության և Հայաստանի միջև շուրջ երեք տասնամյակ ձևավորված արդյունավետ և կայուն համագործակցությունը՝ ընդգծելով դրա նշանակալի ներդրումը երկրի տնտեսության, աշխատատեղերի ստեղծման և սոցիալական պատասխանատվության նախաձեռնությունների իրականացման գործում։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես արտադրության զարգացման, նոր ներդրումային ծրագրերի, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանն ու կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համատեքստում։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության պահպանության COP17 համաժողովին, դրա միջազգային կարևորությանը և Հայաստանի դերին գլոբալ բնապահպանական օրակարգում։ Կողմերը կարևորել են մասնավոր հատվածի ներգրավվածությունը նման հարթակներում և բնապահպանական պատասխանատու գործելակերպի խթանումը։

Հանդիպման ավարտին երկուստեք շեշտվել է առկա պատրաստակամությունը շարունակելու և խորացնելու Հայաստանի և «Կոկա-կոլա» ընկերության միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում