Այն ամենը, ինչ վերաբերում է Գրենլանդիային, մեր գործը չէ. Պեսկով

Այն ամենը, ինչ վերաբերում է Գրենլանդիային, մեր գործը չէ. Պեսկով

Այն ամենը, ինչ վերաբերում է Գրենլանդիային, մեր գործը չէ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

«Մենք ինքներս շատ բան ունենք անելու։ Մենք պետք է պաշտպանենք մեր շահերը։ Մենք պետք է զբաղվենք տնտեսական զարգացմամբ, շտկենք ժողովրդագրությունը, բարձրացնենք հայրենական էլեկտրոնիկայի զարգացման մակարդակը և այլն»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Կրեմլում կապ չեն տեսնում Գրենլանդիայի վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նրա նոր հանդիպման անհրաժեշտության միջև:

Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները Ռուսաստանին բոլորովին չեն վերաբերում:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©