ՔՔրիստինե Ոսկանյան

Կկարգավորվի մոպեդների, տրիցիկլների և քվադրիցիկլների պարտադիր ապահովագրման գործընթացը

Կկարգավորվի մոպեդների, տրիցիկլների և քվադրիցիկլների պարտադիր ապահովագրման գործընթացը

Կառավարության հավանությանն է արժանացել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» oրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» օրենքի նախագիծը:

Օրինագծի նպատակն է հստակեցնել որոշմամբ սահմանված չափանիշների հիման վրա գրանցվող ավտոտրանսպորտային միջոցների` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրման ենթակա լինելու պահանջը:

Նախագծով առաջարկվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, որպես ավտոտրանսպորտային միջոց, սահմանել նաև մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները:

Արդյունքում՝ կկարգավորվի մոպեդների, տրիցիկլների և քվադրիցիկլների պարտադիր ապահովագրման գործընթացը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում