Վերահսկողություն և թափանցիկություն. քննական ավտոմոբիլները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրող սարքավորումներով

ԼԼիլիթ Ասատրյան

Հանրությանը ժամանակակից չափորոշիչներին համապատասխան և բարձրորակ ծառայությունների մատուցումը ՆԳ նախարարության որդեգրած քաղաքականության առանցքային ուղղություններից է։ ՆԳՆ-ից հայտնում են, որ նախարարությունում պարբերաբար իրականացվում են համընդգրկուն բարեփոխումներ ոչ միայն մարդկային, այլ նաև տեխնիկական ռեսուրսների վերազինման ուղղությամբ։

Մասնավորապես, հաշվառման-քննական ստորաբաժանումներում վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունների ընթացքում առավել թափանցիկ և օբյեկտիվ միջավայր ապահովելու նպատակով թեթև մարդատար տրանսպորտային միջոցները համալրվել են ժամանակակից տեսաձայնագրող սարքավորումներով։ Քննական տրանսպորտային միջոցի թե՛ սրահի, թե՛ արտաքին միջավայրի տեսաձայնագրումը իրական ժամանակում կապահովի քննական գործընթացի բազմակողմանի վերահսկողություն և անկողմնակալություն։

Տեխնիկական հագեցվածությունը հնարավորություն կտա նաև ձևավորել թվային ամուր հիմքեր՝ քննական արդյունքների բողոքարկման դեպքում ունենալով օբյեկտիվ ու անհերքելի ապացույցներ, բացառել հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ու երաշխավորել, որ յուրաքանչյուր քաղաքացու վարորդական հմտությունների գնահատումը իրականացվում է բացառապես սահմանված չափորոշիչներին համապատասխան և զերծ է որևէ սուբյեկտիվ մոտեցումից։ Միաժամանակ, տեսաձայնագրող սարքավորումները, ապահովելով փաստարկված արձանագրում, միտված են նաև պաշտպանելու ստորաբաժանման ծառայողների շահերը:

Այս գործընթացը նպատակաուղղված է ոչ միայն մատուցվող ծառայության որակը լավարկելուն, այլև հաշվետու և թափանցիկ միջավայրի ապահովմանն ու հանրության շրջանում վստահության բարձրացմանը։

Ներքին գործերի նախարարությունը շարունակելու է մշտադիտարկել մատուցվող ծառայությունների որակը՝ վերլուծելով ու գնահատելով քաղաքացիների կարծիքներն ու առաջարկները, ձեռնարկելով գործուն քայլեր դրանց բարելավման ուղղությամբ։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում