Կապան-Աճանան ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ կա տուժած

Կապան-Աճանան ճանապարհին ավտոմեքենա է կողաշրջվել․ կա տուժած

Հունվարի 20-ին՝ ժամը 17։06-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աճանան ավտոճանապարհին  տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Կապան-Աճանան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©