ՌՌոզա Խաչատրյան

Գրիպի դեմ պատվաստանյութն արդեն պոլիկլինիկաներում է

Գրիպի դեմ պատվաստանյութն արդեն պոլիկլինիկաներում է

Երևանի բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով: «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից» հայտնում են, որ Երևանի բոլոր պոլիկլինիկաներն արդեն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով:

Եթե ներքոհիշյալ ռիսկի խմբերից որևէ մեկում եք, դիմեք ձեր հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվեք սեզոնային գրիպի դեմ՝

- հղիներ,
- 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ,
- 65 տարեկանից բարձր տարիքի անձինք,
- շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկական հիվանդություններ ունեցող անձինք,
- մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, բուժքույրեր, ընդունարանի, շտապօգնության, վերակենդանացման, քիթ-կոկորդ-ականջի բաժանմունքների բուժանձնակազմ, համաճարակաբաններ և համաճարակաբանի օգնականներ,
- 2020 թվականի առաջին զորակոչի ենթակա անձինք,
- տարեցների և հաշմանդամների խնամքի կազմակերպություններ,
- փակ կոլեկտիվներում գտնվող անձինք՝ մանկատան սաներ և սպասարկող անձնակազմ, դպրոց-ինտերնատների աշակերտներ և սպասարկող անձնակազմ,
- հոգեկան առողջության կենտրոններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում