ՔՔրիստինե Ոսկանյան

Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ազատվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահի իր պաշտոնից

Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ազատվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահի իր պաշտոնից

Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը Հայրապետական տնօրինությամբ ազատվել է իր պաշտոնից: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

 
«Գերաշնորհ Տ․ Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդ։

 

Մեկ այլ տնօրինությամբ քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ»,- ասված է հաղորդագրությունում:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդի ստեղծումը, հայտարարել է, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում