ԱԱսպրամ Սարատիկյան

Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Առաջիկա օրերին սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Հանրապետության տարածքում հունվարի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ին և 24-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 21-ի և 24-ի ցերեկը, 22-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսային, 2-5 մ/վ, հունվարի 23-24-ը առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

 
Օդի ջերմաստիճանը հունվարի 21-22-ին գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով, հունվարի 23-24-ը գիշերային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։
 
Երևանում հունվարի 20-ի ցերեկը, 23-ին սպասվում է ձյուն: Հունվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 

Հայաստանի առաջիկա 5 օրվա եղանակային կանխատեսումները՝ այստեղ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում