Եվրատեսիլյան առավոտ. Ռումինիա

Եվրատեսիլյան առավոտ. Ռումինիա

Սոցիալական թեմաները երգի միջոցով բարձրաձայնելու համար «Եվրատեսիլը» լավագույն հարթակն է: Հենց այս նպատակն ունի  համաեվրոպական երաժշտական մրցույթին մասնակցող «Վոլտայ» փոփ-ռոք բենդը:

20 տարուց ավելի Ռումինիայում մեծ ճանաչում վայելող խումբը որոշել է արծարծել արտասահմանում աշխատող ծնողների երեխաների իրավունքները: Բազմաթիվ ռումինացի ընտանիքներ ապրուստ հայթայթելու համար ստիպված են թողնել իրենց երեխաներին եւ օտար երկրներ գնալ:

Սա լուրջ սոցիալական խնդիր է, որի մասին երաժիշտները վաղուց են բարձրաձայնում: Երբ տեղի հանրային հեռուստաընկերությունը հերթական անգամ նրանց առաջարկեց մասնակցել մրցույթին, որոշեցին առիթը բաց չթողնել ու կրկին խոսել իրենց հուզող խնդրի մասին:
 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում