ՎՎարդուհի Հարությունյան

Կլիչկոն Կիևի բնակիչներին կոչ է արել հնարավորության դեպքում լքել մայրաքաղաքը

Կլիչկոն Կիևի բնակիչներին կոչ է արել հնարավորության դեպքում լքել մայրաքաղաքը

Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում էներգետիկ ճգնաժամի ֆոնին Կիևի քաղաքապետը կրկին կոչ է արել բնակիչներին ըստ հնարավորության լքել մայրաքաղաքը:

«Սա առաջին դեպքն է, որ նման ուժեղ ցրտերի պայմաններում քաղաքի մեծ մասը մնացել է առանց ջեռուցման և էլեկտրաէներգիայի»,- մտահոգություն է հայտնել Վիտալի Կլիչկոն։

Նրա խոսքով՝ իշխանությունները բացել են մոտ 1300 ջեռուցման կետ, աշխատում են լոկալ ջեռուցման կայաններ տեղադրելու ուղղությամբ։ 

Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ռուսական հարվածների հետևանքով ուկրաինացիները 20-30 ժամ մնում են առանց էլեկտրականության: Նա տեղեկացրել է, որ աշխատում են դաշնակիցների հետ՝ ուժեղացնելու երկրի ՀՕՊ համակարգը և արագացնելու էլեկտրաէներգիայի ներմուծումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում