Ղրղզստանում կրճատում են ռուսերենով հեռուստահեռարձակման ծավալը

Ղրղզստանում կրճատում են ռուսերենով հեռուստահեռարձակման ծավալը

Ղրղզստանում հեռուստաալիքները պարտավորեցրել են ղրղզերեն հաղորդումների մասնաբաժինը հասցնել 60 տոկոսի։ Նման պահանջն ամրագրված է օրենքում և, ըստ մշակույթի փոխնախարար Մարատ Տագաևի, պետք է խստորեն պահպանվի:

Մինչև փետրվարի վերջ հեռուստաընկերությունները պետք է պայմանագրեր կնքեն «Ղրղզֆիլմի« և «Ղրղզսերիալի» հետ՝ պետական լեզվով բովանդակություն ապահովելու համար:

Արտասահմանյան ԶԼՄ-ների շարքում երկրում շարունակում են գերակշռել ռուսական հեռուստաալիքները, այդ թվում՝ «Առաջին ալիքը», «Ռոսիա 24»-ը, «Կուլտուրա»-ն և «Զվեզդա»-ն:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©