ՎՎարդան Հովսեփյան

Առաջարկվել է առանձնացնել բուսական յուղով սննդամթերքը սերուցքային կաթնամթերքից

Առաջարկվել է առանձնացնել բուսական յուղով սննդամթերքը սերուցքային կաթնամթերքից

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է Երևանի 12 խոշոր՝ «ՍԱՍ», «Էվրիկա», «Երևան Սիթի», «Ծիրան», «Նոր Զովք», «Արև», «Կազեր», «Երիցյաններ», «Կրպակ», «Պարմա», «MG» և «Կարուսել»,  սուպերմարկետների ներկայացուցիչների հետ:

Տեսչական մարմնի ղեկավարը  ներկայացրել է կոնկրետ լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ, որոնք արձանագրվել են բոլոր սուպերմարկետներում, մասնավորապես՝ իրացման ցանցում փաթեթավորված (կգ-ով վաճառվող) կաթնամթերքի (կարագ, պանիր, սփրեդ) և մսամթերքի նույնականացման անհնարինության (կշռածրարվածքի վրա բացակայում է արտադրման օրը և պիտանիության ժամկետը), միս-մսեղիքի՝ ոչ տվյալ խմբաքանակին վերաբերվող փորձաքննության եզրակացությամբ վաճառքի, կիլոգրամով քյուֆթան, կոտլետի ֆարշն ու աղացած միսն առանց մակնշման իրացնելու, տարբեր ջերմաստիճան պահանջող սննդամթերքների պահման պայմանների խախտումների, անհայտ ծագման և ժամկետանց սննդամթերքի և, իհարկե, թերի մակնշմամբ կամ առանց մակնշման աղցանների վաճառքի խնդիրները:

Ավետիսյանը հորդորել է ուշադիր լինել և բուսական յուղով պատրաստված մթերքի կշռածրարված մասերի վրա չգրել «պանիր»: Նա առաջարկել է խանութներում առանձնացնել սերուցքային յուղով և բուսական յուղով պատրաստված կաթնամթերքի տաղավարները, որպեսզի սպառողը հստակ կողմնորոշվի, թե ինչ է գնում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում