ՎՎարդան Հովսեփյան

ՄՕԿ-ն ուժեղացնում է դոպինգի դեմ պայքարը

ՄՕԿ-ն ուժեղացնում է դոպինգի դեմ պայքարը

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը մասնակցել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) համաժողովին, որն անցկացվել է Լեհաստանի Կրակովիցե քաղաքում: Թոմաս Բախի խոսքով՝ ՄՕԿ-ը մտադիր է մեծ գումարներ ներդնել դոպինգի դեմ պայքարի համար: 

«Միջազգային ֆեդերացիաներին ու ազգային հակադոպինգային կազմակերպություններին լրացուցիչ տարածքներ են հարկավոր դոպինգ-ստուգումները պահպանելու համար: ՄՕԿ-ը պատրաստ է իր վրա վերցնել ֆինանսական պարտավորությունները՝ կապված այդ հարցի հետ: Մեր հաշվարկներով՝ դրա համար կպահանջվի 5 միլիոն դոլար:

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերից առաջ դոպինգ-ստուգումների թիվն ամենամասշտաբայինը կլինի վերջին տարիներին: Միջազգային ֆեդերացիաներն ու պետական տարբեր մարմինները պետք է ունենան WADA-ին աջակցելու հստակ ծրագիր»,- հայտարարել է Թոմաս Բախը:

WADA-ի միջոցառմանը մասնակցել է 1700 պատվիրակ ամբողջ աշխարհից:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում