Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՔՔրիստինե Ոսկանյան

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ

Մատենադարան Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում կայացել է հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ընթացքում ներկայացվել է 2025 թ. գործունեության հաշվետվությունը։

Նիստին ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, խորհրդի այլ անդամներ, ինչպես նաև Հանրային խորհրդի ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին շնորհվել է Մատենադարանի երախտագիտության մեդալ՝ կառույցի գործունեության զարգացմանն աջակցելու և նշանակալի ավանդի համար: Մեդալը հանձնել է Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:

Վերջինս խորհրդի հաստատմանն է ներկայացրել Մատենադարանի՝ 2025 թ. գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև 2026 թ. նախահաշիվը։ Տնօրենի առաջարկով և հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ նիստի առաջին մասը, որի ընթացքում ներկայացվել է կատարված աշխատանքների բովանդակային հաշվետվությունը, անցկացվել է բաց ձևաչափով։
 
Մատենադարանի տնօրենը ներկայացրել է գիտական, գիտատեխնիկական, արժեքավոր նմուշների, մշակութային արժեքների համալրման, գիտական արդյունքի միջազգայնացման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու ձեռքբերումները:

Հոգաբարձուների խորհրդի նիստին հաջորդել է «Մատենադարանի գեղանկարչական դիմագիծը» խորագրով ցուցադրության բացումը. ցուցադրության հայեցակարգի առանցքում գեղանկարներն են: Այն բացահայտում է Մատենադարանի՝ մինչ այժմ երբևէ չուսումնասիրված և չհանրայնացված կողմը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում