ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր

ՄՄարո Թարվերդյան

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ կեղծ ալկոհոլային խմիչքներ և կեղծ ակցիզային դրոշմանիշներով ծխախոտային արտադրանքներ են հայտնաբերվել հայաստանյան շուկայում: Այսպես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ՀՀ տարածքում շրջանառվում են կասկածելի արտադրության ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանքներ։

«2025 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում մայրաքաղաքում և hանրապետության տարբեր մարզերում վարչությունը, իրեն վերապահված գործառույթների շրջանակում, ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ, մշակել և ձեռնարկել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրանքների արտադրության և վաճառքի ոլորտներում հանցավոր սխեմաների գործունեություն իրականացնողներին բացահայտելու նպատակով։

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է ակնհայտ կեղծ ակցիզային դրոշմանիշներով և նույնականացման միջոցներով ստվերում շրջանառվող 844 շիշ կեղծ ալկոհոլային խմիչք, 46720 տուփ տարբեր տեսակի ծխախոտային արտադրանք և 372 հատ էլեկտրոնային ծխախոտ։

Բացի այդ, նախատոնական օրերին ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցներն ուսումնասիրել են սոցիալական հարթակներում ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրանքների վաճառքի հայտարարությունները, որից հետո ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Հայտնաբերվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 7 ֆիզիկական անձի կողմից, առանց ակցիզային դրոշմանիշների  և նույնականացման միջոցների, ալկոհոլային խմիչքների վաճառքի դեպքեր։ Իրավախախտման դեպքերով կազմվել են համապատասխան արձանագրություններ և հարուցվել են վարչական վարույթներ։ Արձանագրված մոտ մեկ տասնյակի հասնող դեպքերով ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունում ներկայում վերլուծվում և ուսումնասիրվում են հավաքված  նյութերը, որից հետո ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդումներ կներկայացվեն ՀՀ քննչական կոմիտե։ 

Ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանքներ իրացնողներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է պարտադիր դրոշմավորման ապրանքներն իրացնել բացառապես օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով և զերծ մնալ անօրինական գործունեություն իրականացնելու մտադրությունից, հարկեր չվճարելու դիտավորությամբ չփորձել հանցավոր մեթոդներով իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։

Ալկոհոլային խմիչքներ վերավաճառողներին կոմիտեն հորդորում է  վերավաճառքի նպատակով չգնել և չվաճառել անհայտ ծագումով և շուկայականից էականորեն ցածր գներով ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանքներ։ Գնումների ընթացքում մատակարարներից պարտադիր պահանջել հաշվարկային փաստաթղթեր։ Կարևոր է՝ վաճառքի կետերում ալկոհոլային խմիչքներ և ծխախոտային արտադրանքներ գնելուց առաջ սպառողներն ուշադրություն դարձնեն նմանատիպ խմիչքների և ծխախոտների վաճառքի գներին, E-MARK հավելվածի միջոցով սկանավորեն նույնականացման միջոցները, համոզվելու՝ արդյոք ապրանքը ենթակա է վաճառքի, որպեսզի չգնեն անհայտ ծագում ունեցող խմիչքներ։ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ՝ այդ թվում կեղծ, ինքնարժեքից և շուկայական գներից ցածր արժեքներով ստվերային շրջանառվող ամբողջ խմբաքանակները շրջանառությունից դուրս բերելու ուղղությամբ։ Նշենք, որ իրականացված միջոցառումների ընթացքում ամբողջ խմբաքանակը դուրս է բերվել շրջանառությունից։

Վարչությունը հետևողական է դրանց  հանցավոր մեխանիզմներին, ինչպես նաև դրանց  կազմակերպիչներին բացահայտելու և նմանատիպ արատավոր երևույթներն արմատախիլ անելու գործում»,- ասված է հաղորդագրությունում։

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Աշտարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 1,2 միլիարդ դրամ արժեքով 18 հողամասի նկատմամբ. դատախազություն

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Արդարադատության նախարարությունը 2027-ին կշարունակի ոլորտային բարեփոխումների իրականացումը ՀԿԱԾ ոլորտում

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

Սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը՝ Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում