ԱՄՆ-ն քննարկում է Իրանի հետ կապված բոլոր տարբերակները. Մայք Ուոլց

ԱՄՆ-ն քննարկում է Իրանի հետ կապված բոլոր տարբերակները. Մայք Ուոլց

Վաշինգտոնը շարունակում է քննարկել Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ բոլոր տարբերակները, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մայք Ուոլցը։

Նա հավելել է, որ Իրանի իշխանությունները կրում են «իրանցի ժողովրդի տնտեսական տառապանքների և նրանց ազատության ճնշման» պատասխանատվությունը։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ  Ղոլամհոսեյն Դարզին, իր հերթին, ԱՄՆ-ին մեղադրել է Իսլամական Հանրապետությունում իրավիճակի ապակայունացման անմիջական մասնակցության համար։

«Միացյալ Նահանգները փորձում է իրեն ներկայացնել որպես Իրանի ժողովրդի բարեկամ, միաժամանակ, այսպես կոչված «մարդասիրական» պատրվակով» հիմք է ստեղծում քաղաքական անկայունության և ռազմական միջամտության համար»,- հայտարարել է Դարզին։

Նա հավելել է, որ Թեհրանը համաչափ կարձագանքի Վաշինգտոնի կողմից «ագրեսիայի ցանկացած գործողության»։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©