ԷԷմմա Վարդանյան

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 3-րդ խաղափուլը. կա միանձնյա առաջատար

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 3-րդ խաղափուլը. կա միանձնյա առաջատար

Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների 3-րդ խաղափուլը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տարել Զավեն Անդրիասյանը և Արթուր Դավթյանը:

Էմին Օհանյան - Սարգիս Սարգսյան, Մանուէլ Պետրոսյան - Կարեն Գրիգորյան և Մամիկոն Ղարիբյան - Տիգրան Հարությունյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:

3-րդ խաղափուլից հետո արդեն կա միանձնյա առաջատար․ Զավեն Անդրիասյանն է, ով ունի 2.5 միավոր։

Մանուէլ Պետրոսյանը, Արթուր Դավթյանը և Էմին Օհանյանը ունեն 2 միավոր:

Կանանց առաջնությունում հաղթանակ են տարել Սոնա Կրկյաշարյանը, Անի Ավետիսյանը, Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը:

Միակ ոչ-ոքին գրանցվել է Նվարդ Հայրապետյան - Լիլիթ Կասինյան խաղում:

3-րդ խաղափուլից հետո առաջատարներն են Աստղիկ Հակոբյանը և Անահիտ Մկրտչյանը, ովքեր ունեն 3 միավոր:

Անի Ավետիսյանը ունի 2.5 միավոր, իսկ Սոնա Կրկյաշարյանը՝ 2 միավոր:

4-րդ խաղափուլը կմեկնարկի վաղը՝ հունվարի 16-ին՝ ժամը 15:00-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում