ԳԳոհար Սիմոնյան

Երևանում է հայտնի ալտահար Յուրի Բաշմետը

Երևանում է հայտնի ալտահար Յուրի Բաշմետը

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի շրջանակում, նոյեմբերի 9-ին, երևանյան ունկնդիրը կվայելի աշխարհի լավագույն ալտահար Յուրի Բաշմետի կատարումները։ 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կկատարի Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները։

Վերջինս հանդես կգա ոչ միայն որպես կոմպոզիտոր, այլև՝ դաշնակահար. Ալեքսանդր Չայկովսկին դաշնակահար Դարիա Չայկովսկայայի հետ կկատարի իր Կրկնակի կոնցերտը երկու դաշնամուրի և նվագախմբի համար։ Իսկ Յուրի Բաշմետը  կներկայացնի «Էտյուդներ հասարակ տոներով» կոնցերտը՝ գրված ալտի, դաշնամուրի և նվագախմբի համար։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում