ՎՎարդուհի Հարությունյան

Բողոքի ակցիաների մասնակիցներին կախաղան հանելու որևէ ծրագիր չկա. Արաղչի

Բողոքի ակցիաների մասնակիցներին կախաղան հանելու որևէ ծրագիր չկա. Արաղչի

Բողոքի ակցիաների մասնակիցներին կախաղան հանելու որևէ ծրագիր չկա՝ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Fox News-ի հետ զրույցում:

Նա հերքել է արևմտյան լրատվամիջոցներում տարածված լուրերը, թե Իրանում ցույցերի ժամանակ սպանվել է ավելի քան 2500 մարդ: Նրա խոսքով՝ զոհերի թիվը մի քանի հարյուր է: Դիվանագետը ևս մեկ անգամ նշել է, որ ցույցերն իրականացվել են «դրսից եկած ահաբեկչական տարրերի կողմից»:

«Նրանք ողջ-ողջ այրել են ոստիկանների, գլխատել են նրանց, կրակել են ինչպես ոստիկանների, այնպես էլ սովորական մարդկանց վրա։ Արդյունքում երեք օր շարունակ մենք փաստացիորեն կռվել ենք ահաբեկիչների, այլ ոչ թե ցուցարարների դեմ»,- ասել է Արաղչին:

Նրա խոսքով՝ այդ ամենի նպատակը եղել է մահերի թիվն ավելացնելը և ԱՄՆ-ին հակամարտության մեջ ներքաշելը, քանի որ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ սպանությունների դեպքում կմիջամտի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում