Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՏՏաթև Խաչատրյան

Հստակ կանոններ ինտերնետ շահումով խաղերի, դրական նորություններ՝ Yandex Go-ից օգտվող քաղաքացիների և վարորդների համար

Հստակ կանոններ ինտերնետ շահումով խաղերի, դրական նորություններ՝ Yandex Go-ից օգտվող քաղաքացիների և վարորդների համար

Հստակ կանոններ են սահմանվել ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ մարքեթինգային հաղորդագրությունների համար։ Այս մասին հայտնում է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը:

«Այժմ սպառողին, որը գրանցված չէ նման կայքերում կամ ակտիվ մասնակից չէ, չեն կարող, օրինակ, գովազդային SMS հաղորդագրություններ ուղարկվել։ Իսկ ինտերնետ շահումով խաղերի կայքերի օգտատերերը պետք է պարտադիր համաձայնություն տան նման հաղորդագրությունների ստացման, դրանց եղանակների մասին, ինչպես նաև հնարավորություն ունենան ցանկացած պահի հրաժարվելու դրանցից։ 

Yandex Go հավելվածում քաղաքացիներն արդեն կարող են հստակ տեսնել, թե ինչպես է գոյանում իրենց ուղևորության գինը։ Լավ նորություն կա նաև տաքսու վարորդների համար։

Yandex Go-ն նվազեցրել է գործընկեր փոխադրողներից պահվող վարձատրությունն այն դեպքերի համար, երբ պահանջարկի աճի պայմաններում ուղեվարձն ավելի քան երկու անգամ գերազանցում է բազային ուղեվարձի չափը: Ըստ այդմ՝ ուղևորության՝ բազային ուղեվարձի չափը երկու անգամ գերազանցող գումարի նկատմամբ ծառայության վարձատրություն չի կիրառվում։

Ստարտ սակագնային պլանի համար իջեցվել է Յանդեքսի միջնորդավճարը, իսկ մյուս սակագների դեպքում համամասնորեն ավելացվել։

Եթե «Յանդեքս պլյուս» ծառայության հետվճարները նախկինում վճարվում էին վարորդների կողմից, ապա այժմ դրանք ամբողջությամբ կվճարի ընկերությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում