Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՔՔրիստինե Ոսկանյան

Սրբուհի Գալյանը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են իրավական փոխօգնության հարցեր

Սրբուհի Գալյանը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են իրավական փոխօգնության հարցեր
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին և շնորհավորել նրան դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Կողմերն անդրադարձել են Հայաստանի և Եգիպտոսի միջև իրավական փոխօգնության ոլորտին առնչվող հարցերին ու ընթացակարգերին, ինչպես նաև համագործակցության տարբեր ձևաչափերին՝ մասնավորապես իրավապայմանագրային դաշտի արդիականացմանը և նոր մշակվող նախագծերի առաջընթացին։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև քաղաքացիական և առևտրային գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագրի նախագիծը։
 
Նախարարը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ նոր Սահմանադրության տեքստը նախատեսվում է պատրաստել մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։
 
Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության ձևաչափի վերաբերյալ։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում