Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին հատկացվող գումարը 2020-ին 61.6 մլն դրամով ավելի կլինի 2019-ից: Այն կկազմի 514.2 մլն դրամ: Մարդու իրավունքների պաշտպանն այսօր ԱԺ-ում ներկայացրել է այն ուղղություններն ու ծրագրերը, որոնք զարգացնելու համար նախատեսվում է ավելացնել ֆինանսական միջոցները: Տավուշում ստեղծվում է մարդու իրավունքների պաշտպանի մարզային ստորաբաժանում և այս պահին արդեն կարիքների գնահատման փուլում են: Արման Թաթոյանն ասել է, որ ուշադրության կենտրոնում են սահմանամերձ գյուղերը: ՄԻՊ-ի գրասենյակում ստեղծվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին:
ՄԻՊ գրասենյակի բյուջեն 2020թ-ին կավելանա 61.6 մլն դրամով

Դիտումներ3









