Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար շատ լուրջ միջոցներ ենք ձեռք բերել. Փաշինյան

Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար շատ լուրջ միջոցներ ենք ձեռք բերել. Փաշինյան

Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու համար շատ լուրջ միջոցներ ենք ձեռք բերել, այսօ՛ր արդեն շատ լուրջ միջոցներ ենք ձեռք բերել: Այդ մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու այդ միջոցները ձեռք չեն բերվել նախկինում:

«Պայմանական մի ամսաթիվ նշեմ: Ինչո՞ւ մենք այդ միջոցները ձեռք չենք բերել 2020 թվական հոկտեմբերի 6-ից առաջ: Մի՞թե մենք չէինք ուզում, մի՞թե մենք չէինք դիմում: Մենք դիմում էինք բոլորին, բայց մեզ ասում էին, որ մենք հրաժարվում ենք ձեզ վաճառել, որովհետև մենք համոզված չենք, որ դուք այդ սպառազինությունը տեղակայելու եք ձեր՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում: Ավելին, մենք կասկածներ ունենք, որ այդ միջոցները կարող են օգտագործվել ձեր՝ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս:

Եվ 2022 թվականին, երբ մենք Պրահայում հայտարարեցինք, Ադրբեջանի հետ արձանագրվեց, որ ՀՀ-ն և Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, և ոչ միայն դա հայտարարեցինք, այլև մեր քաղաքականությունները վերաձևակերպեցինք այդ տրամաբանությամբ, ըստ էության, սպառազինության պաշտպանական միջազգային շուկան մեր առաջ բացվեց, որովհետև մենք ասացինք, որ ՀՀ բանակն իր ինքնիշխան տարածքից դուրս չի կիրառվելու, և մենք, ըստ էության, այդպիսի դե յուրե պարտավորություններ պատրաստ ենք ստանձնել:

Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մենք հայտարարեցինք, հռչակեցինք, որ ՀՀ բանակը կարող է կիրառվել միայն պաշտպանական նպատակներով միայն ինքնիշխան, սեփական, միջազգայնորեն ճանաչված տարածքի ներսում,- ասաց Փաշինյանը և հավելեց.- Հետո պարզվեց, որ շատ դեպքերում կարիք չկա գնալ, դռներ ծեծել: Մեզ ասում են՝ մենք ձեզ կարող ենք առաջարկել սա, և սպառազինության պաշտպանական ամբողջ, գլոբալ շուկան ՀՀ-ի առաջ բացվեց»:

Երկրորդ նյուանսը կապված է ՀԱՊԿ-ի հետ, որովհետև ՀԱՊԿ-ի մասնակցությունը, ըստ Փաշինյանի, լրջագույն խոչընդոտ էր միջազգային շուկային հասանելիություն ունենալու համար: Իսկ 2022 թվականին նույնիսկ մի իրադրություն էր ստեղծվել, որ 100 մլն դոլարի վճարումներ էին արվել, որի դիմաց պետք է հայկական կողմը ստանար տեխնիկա և սպառազինություն, բայց մատակարարումները չէին իրականացվում:

«Այս իրադարձություններն են, որ մեզ հանգեցրել են եզրակացությունների, որ պարադիգմը պետք է փոխենք, որովհետև այն բանաձևերը, որով մենք ճանաչում ենք աշխարհը, այդ բանաձևերը չեն ապահովում մեզ համար ահրաժեշտ կենսական իրողությունների և իրադրությունների ստեղծում: Նաև դա էր պատճառը, և դա լեգիտիմ որոշում էր, որ մենք սառեցրինք մեր անդամությունը ՀԱՊԿ-ին»,- ասաց նա:  

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©