ԱԱննա Զախարյան

Ավարտվեց շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը․ Հայաստանի շախմատի ֆեդերացիա

Ավարտվեց շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների առաջին խաղափուլը․ Հայաստանի շախմատի ֆեդերացիա

Ավարտվեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

«Այսօր տղամարդկանց առաջնությունում հաղթանակ տարան Արթուր Դավթյանը, Էմին Օհանյանը և Մամիկոն Ղարիբյանը:

Արամ Հակոբյան -Կարեն Գրիգորյան և Մանուէլ Պետրոսյան-Զավեն Անդրիասյան խաղերն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Կանանց առաջնությունում հաղթեցին Աննա Խաչատրյանը, Անի Ավետիսյանը, Անահիտ Մկրտչյանը և Աստղիկ Հակոբյանը:

Միակ ոչ-ոքին գրանցվեց Սոնա Կրկյաշարյան-Անգելինա Միրաքյան խաղում:

Երկրորդ խաղափուլը կմեկնարկի վաղը՝ ժամը 15:00-ին»,-նշվում է հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում