«Արմենիան Քարդ»-ը ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու քաղաքացիների գործարքների մասին տվյալներ. պարզաբանում

«Արմենիան Քարդ»-ը ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու քաղաքացիների գործարքների մասին տվյալներ. պարզաբանում

Սոցիալական հարթակներում տարածվող և իրականությանը չհամապատասխանող լուրերին ի պատասխան՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով (ԱՐՔԱ քարտերով) անկանխիկ վճարումների իրականացման դեպքում գործող 2 % հետվճարի միջոցառման շրջանակում «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն ՀՀ ֆինանսների նախարարությանը չի փոխանցելու և չի տրամադրելու քաղաքացիների իրականացրած գործարքների վերաբերյալ անձնական տվյալներ կամ բանկային գաղտնիք հանդիսացող որևէ տեղեկություն։

Նախարարությունը խնդրում է հետևել բացառապես պաշտոնական աղբյուրների տրամադրած տեղեկատվությանը։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©