ՄՄարո Թարվերդյան

Հունվարի 5-11-ը Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով

Հունվարի 5-11-ը Սևանա լճի մակարդակը անցած տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հունվարի 5-11-ը:

 

«Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունվարի 5-11-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.22 մ (11.01.26 թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 15 սմ-ով և հավասար է 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակին։
 
Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2026 թվականի հունվարի 5-11-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 1.088 մլն խմ, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից հունվարի 11-ը ներառյալ՝ 1.698 մլն խմ»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում