ԼԼիլիթ Ասատրյան

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում բուք է եղել, փրկարարները 10 քաղաքացու տեղափոխել են անվտանգ տարածք

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում բուք է եղել, փրկարարները 10 քաղաքացու տեղափոխել են անվտանգ տարածք

Հունվարի 11-ին՝ ժամը 14։12-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում բուք է, քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները մատուռի տարածքից 10 քաղաքացու տեղափոխել են անվտանգ տարածք։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում