ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Գեղակերտ գյուղում

Հրդեհ Գեղակերտ գյուղում

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հունվարի 11-ին՝ ժամը 13։22-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղակերտ գյուղի Նժդեհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։34-ին, մարվել՝ 13:49-ին: Այրվել է ննջասենյակը (18 քմ)՝ գույքով։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մյուս սենյակներ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում