Վաղը Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում կմասնակցեմ Սուրբ և անմահ պատարագին․ Փաշինյան

Վաղը Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում կմասնակցեմ Սուրբ և անմահ պատարագին․ Փաշինյան

Սիրելի՛ հայրենակիցներ, վաղը Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կմասնակցեմ Սուրբ և անմահ պատարագին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ Մայր Աթոռից ավելի վաղ հայտնել են, որ Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը եկեղեցու բարենորոգմանը միացած 10 եպիսկոպոսներից է:

Լուրին արձագանքել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հայտնել․ «Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ, և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են։ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©