ՎՎարդուհի Հարությունյան

Իշխանությունները Հալեպի բնակչությանը կոչ են արել մնալ իրենց բնակարաններում մինչև շրջանի անվտանգության լիարժեք ապահովումը

Իշխանությունները Հալեպի բնակչությանը կոչ են արել մնալ իրենց բնակարաններում մինչև շրջանի անվտանգության լիարժեք ապահովումը

Սիրիայի անվտանգության ուժերը և ականազերծման խմբերը մտել են Շեյխ Մաքսուդ շրջան, որն ավելի վաղ վերցվել էր Սիրիական բանակի վերահսկողության տակ և ամբողջությամբ մաքրվել զինված ներկայությունից։ Այդ մասին հայտնել է «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը:

Հալեպի Գործողությունների հրամանատարությունը շրջանի խաղաղ բնակչությանը կոչ է արել մնալ իրենց բնակարաններում մինչև շրջանի անվտանգության լիարժեք ապահովումը՝ հայտնել է SANA գործակալությունը:

Reuters գործակալությունը հայտնել է, որ շրջանի որոշ զինյալներ և ղեկավարներ կեսգիշերին նահանջել են դեպի Եփրատի արևելյան շրջաններ։

Շրջանի ինքնակառավարման արտաքին հարաբերությունների պատասխանատու Իլհամ Ահմեդը, քաղաքացիների պաշտպանության առաջնահերթությունը կարևորելով, ողջունել է շրջանի ուժերը Եփրատի արևելք ուղղելու նախաձեռնությունը՝ պայմանով, որ Հալեպի Աշրաֆիե և Շեյխ Մաքսուդ շրջանների քուրդ բնակչության անվտանգությունը երաշխավորված լինի՝ համաձայն ապրիլին Հալեպում Սիրիական բանակի հետ ձեռք բերված համաձայնության։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում