ԱԱնժելիկա Ժամհարյան

Տեր Մովսես քահանա Աշուրյանը միանում է Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը

Տեր Մովսես քահանա Աշուրյանը միանում է Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը

Տեր Մովսես քահանա Աշուրյանը միանում է Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը։

«Ես՝ Տեր Մովսես քահանա Աշուրյանս, ողջունում և աջակցում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությանը՝ միանալով բարենորոգման նախաձեռնությանը»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը և Տեր Մաշտոց քահանա Ստեփանյանը միանում են եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետը հայտարարել էր, որ ձևավորվում է համակարգող խորհուրդ, որին վերապահվում են  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ: Դրա կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ: Պետության ղեկավարը ժողովրդին և հոգևորականներին կոչ է արել միանալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին:

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված համակարգող խորհրդի ստեղծումը, հայտարարել էր, որ միանում է նրանց, ընդունում հռչակագրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։

Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման խորհուրդը գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են Եկեղեցու բարենորոգման գործընթացի հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերը և առաջիկա աշխատանքների շրջանակը՝ հիմք ընդունելով հիմնադիր հայտարարությամբ ձևակերպված սկզբունքներն ու նպատակները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում